Մեր մասին
«StrEAT Kitchen» բաֆե-ռեստորանը հիմնադրվել է 2017 թվականին և ծավալել է իր գործունեությունը Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան 8 հասցեում։ 2017 թվականից ռեստորանը հանդես է եկել «Locus Buffet» անվան ներքո և սպասարկել է մոտակա գրասենյակների և պետական հիմնարկների աշխատակիցներին՝ տեղում կազմակերպելով վերջիններիս լանչի սպասարկումը։
2020 թվականին ռեստորանը ենթարկվեց ռեբրենդինգի, խոհարարական կազմը համալրվեց պրոֆեսիոնալ նոր խոհարարներով, նորացվեց ճաշացանկը և էլ ավելի բարելավվեց սննդի որակն ու համային երանգները։ Պայմանավորված համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակով՝ մշակվեց հատուկ թիրախային մենյու գրասենյակային աշխատողների ընդմիջումը և լանչը առավելագույնս հարմար կազմակերպելու համար՝ առաջարկելով սննդի համեղ ու առողջարար տեսականի։ Այժմ առաջարկում ենք սննդի «Առաքման/Delivery» և «Վերցրու քեզ հետ/Take away» ծառայությունները։ Մեր ճաշացանկի հիմնական ուղղվածությունը եվրոպական և ասիական խոհանոցն է, ինչպես նաև առաջարկում ենք բոլորի կողմից շատ սիրելի ամերիկյան ախորժելի բուրգերները։